Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Երեք օրում՝ 40 միլիոն դոլար. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Այս տարի պահուստավորված դոլարի ծավալը Հայաստանում հասել է 171 միլիոն դոլարի. Նիկոլ Փաշինյան

Տավուշի մարզում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես ֆորումը , որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ֆորումի մեկնարկը տրվեց Տավուշի հիմնի ներքո։

Ֆորումի սկզբում ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը։  Նա նշեց, որ սա իրենց հերթական հիգերորդ համաժողովն է և խոսեց այն մասին, թե ինչու են այսպիսի համաժողովներ իրականցնում և որն է իրենց հիմնական ու ամենակարևոր նպատակը։

«Մեր ամենակարևոր նպատակը անհատական ջանքի խրախուսումն է ու քաջալերումն է  ՀՀ զարգացման գործում։ Մենք համոզված ենք, որ ՀՀ քաղաքացիների անհատական ջանքն է այն շրջադարձային կետը, երևույթը, որը Հայաստանում պիտի բարձրացնի տնտեսապես և քաղաքականապես  բոլոր առումներով նոր մակարդակի։ Անհաջական ջանք ասելով նկատի ենք ունենում օրինակ «Ապագա Ռեզորթ»-ի հիմանդիր Արտակ Չիչբուխչյանին, ով մի օր որոշում, որ ՌԴ-ից պիտի գա Հայաստան, և իր հայրնեի Ենոքավան  գյուղի լքված գոմերի տարածքում ստեղծի մի իրականություն, որը պիտի փոխի և՛ Ենոքավանի կյանքը, և՛ ենոքավանցիների կյանքը, և պիտի փոխի ՀՀ իմիջը ընդհանուր առմամբ։

Նկատի ենք ունենում Քարահունջի գինետան հիմնադիրներին, որովհետև այս մարդիկ գալիս են Սփյուռքից և ՀՀ-ում ստեղծում են նոր իրականություն»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ ինքն օրինակ՝ շատ է սիրում լինել այդ գինետանը, որովհետև նրա մուտքից ներս մտնելիս մարդ  հայտնվում է լրիվ ուրիշ աշխարհում,  շատերի համար տարօրինակ գուցե անծանոթ, բայց բոլորովին ուրիշ մի աշխարհում։

 «Փոփոխությունների շարժիչ ուժը իհարկե պետք է լինի Կառավարությունը, բայց փոփոխությունների ճակատագիրը որոշողը քաղաքացիներն են, եվ կառավարության ամենամեծ ջանքը, ամենամեծ անելիքը համարում ենք ահա այսպիսի մարդկանց օրինակներ ցուցադրելով, ի ցույց դնելով քաջալերել ուրիշներին։ Եվ հնարավորություն ստեղծել, որ մարդիկ իրենց տաղանդը բացահայտելու և իրացնելու հնարավորությու ունենան։  Այդ մարդիկ այդ ամենը չեն արել, որովհետև դա հեշտ էր և ջանք չէր պահանջվում»,- ասաց վարչապետը։

Նա նաև առաջարկեց նոր մշակույթ ձևավորել և այսուհետ նմանտիպ բոլոր մարդկանց անուններն ու հասցեները բարձրաձայնել

Խոսելով այն մասին, որ հաճախ խնդիրը համարում են փողը, վարչապետնա սաց, որ խնդիրը փողը չի, կարևորն այն է, որ մարդը ամեն օր առավոտյան արթնանում է և ինքը գիտի՝ ինչ պիտի անի, և ինքը օրվա վերջում բավարարված է զգում իրեն, ինքը զգում է, որ ինչ-որ բան ստեղծեց, ստեղծագործեց, ստեղծագործական հաճույք ստացավ։

«Եվ ինքը գոհ է իր կյանքից, եվ ինքը խնդիրներ ունի իր առաջ դրած  և ինքը հաղթել է  հուսահատությանը, հաղթել է էն քուչային, որտեղ պետք է ընդունված տրամաբանության համաձայն երեսուն տարի պպզեր և սպասեր, թե ով պիտի գա իրեն առաջարկի ներգրավվել ընտրակեղծարարների կրիմինալ թիմում, նա հաղթել է այդ իրականությանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Այնուհտեև նա նշեց, որ երեկ ԿԲ-ից տեղեկացել է, որ այս տարի արդեն պահուստավորված դոլարի ծավալը ՀՀ-ում հասել է 171 միլիոն դոլարի, երեք օրվա ընթացքում 40 միլիոն դոլարով ավելացել է։

«Սա նշանակում է, որ ՀՀ-ում փող է պտտվում, տնետեսության արյունատար երակները բացվել է և մեզ պետք է անհատական ջանքի հաղթանակ, այստեղ կաևորը էլի դրամը չէ, այստեղ կարևորը աշխատանքն է, ստեղծագործությունն է, այստեղ կարևորը ինքներս մեզ հավատալն է, մեր տաղանդին, երկրին,  մեր ապագային հավատալը»,-ասաց վարչապետը։

Նրա խոսքերով ՀՀ-ում չկա ոչ տաղանդավոր մարդ, և կառավարության առանցքային առաքելությունը մարդկանց աջակցելը, օգնելը, քաջալերելն է, որ նրանք հայտնաբերեն իրենց տաղանդը, որ նրանք հավատան իրենց տաղանդին, այս պահից, հենց որ նրանք հավատացին իրենց տաղանդին, նրանց այլևս ոչ ոք չի կանգնեցնի, նույնիսկ Կառավարությունը։