Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM93505
A A
Տնտեսություն Պաշտոնական

Գյուղատնտեսության ոլորտում մի շարք ցուցանիշներ կրկնապատկվել են

2017 թվականի համեմատությամբ վերջին երկու տարում Արմավիրի մարզում կրկնապատկվել են հակակարկտային ցանցապատ տարածքները, ջերմոցները և ջերմատները, կաթիլային ոռոգվող հողատարածքները և սառնարանային տնտեսությունները.

Հաշվետու տարում մարզպետարանի կողմից արձանագրվել են հետևյալ ցուցանիշները.
✅ Կաթիլային ոռոգվող հողատարածք ունի 2284 ֆիզիկական և իրավաբանական անձ:

2017 թվականին ընդհանուր զբաղեցրած տարածքը եղել է 855 հա, իսկ հաշվետու տարում` 1635,74 հա է, այդ թվում` խաղող` 572,6 հա, պտուղ` 523,6 հա, բանջար` 408,9 հա, բոստան` 107,6 հա, այլ մշակաբույսեր` 23 հա:

✅ Ջերմոցներ և ջերմատներ ունի 5797 ֆիզիկական և իրավաբանական անձ:

2017 թվականին ընդհանուր զբաղեցրած տարածքը եղել է 430 հա, իսկ հաշվետու տարում` 814,6175 հա, այդ թվում` բանջար` 730,6775 հա, այլ մշակաբույսեր` 58,92 հա:

✅ Հակակարկտային ցանցապատ տարածք ունի 250 ֆիզիկական և իրավաբանական անձ: 2017 թվականին ընդհանուր զբաղեցրած տարածքը եղել է 79 հա, իսկ հաշվետու տարում` 176,416 հա, այդ թվում` խաղող` 133,266 հա, պտուղ` 43,15 հա:

✅ Արմավիրի մարզում սառնարանային տնտեսություն ունի 449 ֆիզիկական և իրավաբանական անձ:

2017 թվականին սառնարանների ընդհանուր տարողություը եղել է 14300 տոննա, իսկ հաշվետու տարում` 21 100 տոննա:

Արմավիրի մարզպետարան