Բացել լրահոսը Փակել լրահոսը
hrdeh
A A
Մարզեր

Հրդեհ Գյումրու Կենտրոնական շուկայում (տեսանյութ)

Հրդեհ Գյումրու Կենտրոնական շուկայում: Ժամը 16-ի սահմաններում Շահումյան 131 հասցեի դիմաց գտնվող տնակ-տաղավարը, որը ծառայում էր որպես արագ սննդի կետ, դեռեւս չպարզված պատճառներով հրդեհվել է:

Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Կրակը մեկուսացվել է 16:30-ի սահմաններում եւ մարվել: Տնակն ու այնտեղ գտնվող իրերը գրեթե ամբողջությամբ այրվել են, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան:

Վնասներ են կրել նաեւ տնակին հարակից տաղավարները: