Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Չի բացառվում, որ ԵԽԽՎ-ում զեկույցներ ընդունվեն Հայաստանի դեմ. քաղաքագետ (տեսանյութ)

Երեկ Վահե Գրիգորյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր և ուշագրավ հայտարարություն արեց՝ նշելով, որ ստանձնում է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի խոսքով՝ իշխանությունը փորձում է Վահե Գրիգորյանին դարձնել ՍԴ նախագահ, և այս իրավիճակում սահմանադրական ճգնաժամ կառաջանա և կարծես թե առաջացել է արդեն։

«Չի բացառվում, որ ԵԽԽՎ-ում զեկույցներ ընդունվեն Հայաստանի դեմ։ Այնպես որ, կողմերը պետք է փորձեն ռացիոնալ ճանապարհով հասնել խնդրի կարգավորմանը»,- ընդգծեց նա։

Իսկ, թե ինչո՞ւ է հնարավոր, որ ԵԽԽՎ-ն զեկույցներ ընդունի Հայաստանի դեմ, Վարդանյանն ասաց, որ մի կողմն ասում է, որ դա Սահմանադրության խախտում է, իսկ իշխանությունը՝ ի դեմս որոշ ներկայացուցիչների և Վահե Գրիգորյանի, ասում է, որ Սահմանադրական դատարանի անդամների մեծ մասը լեգիտիմ չէ, ուստի սահմանադրական ճգնաժամ է առաջանում։

«Բոլորս հիշում ենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, ԵՄ պատվիրակության ներկայացուցիչը և նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարեցին, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն Սահմանադրության շրջանակներում»։

Մանրամասները՝ տեսանյութում