A
A
ԲԴԽ անդամի թեկնածուի և Պուտինի գիտական ղեկավարը նույն մարդն է եղել
Աջակցիր «Ա1+»-ին«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ԲԴԽ անդամի թեկնածու Վիգեն Քոչարյանից հետաքրքրվեց, թե ճի՞շտ է տեղեկությունը, որ նրա և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գիտական ղեկավարը նույն անձն է եղել: Վիգեն Քոչարյանը ժպտալով դրական պատասխան տվեց պատգամավորին:
«Տիկին Գալենսկայան շատ հեղինակավոր և ճանաչված գիտնական է: Սանկտ Պետերբուգում ուսման ընթացքում պատիվ եմ ունեցել օգտվել նրա խորհուրդներից»,- ասաց Վիգեն Քոչարյանը:
Խոսքը Սանկտ Պետերբուգի պետական համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Լյուդմիլա Գալենսկայայի մասին է:
Ի դեպ, Վլադիմիր Պուտինի դիպլոմայինի թեման եղել է «Ամենաարտոնյալ ազգի սկզբունքը», որը նա պաշտպանել է 1975 թվականին: