Բացել լրահոսը Փակել լրահոսը
64693001_709001236221481_8357069939181355008_n
A A
Հասարակություն

Ինչ կանես, արա առանց վախենալու. Քոչարյանի պաշտպան (տեսանյութ)

Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի  գործը քննող դատավոր Արմեն Դանիելյանի դեմ Քոչարյանի պաշտպանական խումբը որեւէ բողոք չի ներկայացնի: Արմեն Դանիելյանը դատավոր է նշանակվել Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին:

«Դա պարզապես անհեռանկարային  է, եթե այդ ատյանը գտնվում է ՀՀ-ում, եւ դրա լծակները գտնվում են գործադիր կամ օրենսդիր իշխանության ձեռքերում, բայց անպայման  կխոսենք, կբարձրաձայնենք սրա մասին »,-ասաց Ալումյանը:

Օրինական որոշում կայացնելու համար դատավորը պետք է լսի երկու կողմերին, իսկ Արմեն Դանիելյանը  պաշտպանական կողմին միջնորդություն ներկայացնելու պատեհ առիթ չընձեռեց՝ իրավունքի չարաշահում համարելով, ասաց պաշտպան Հայկ Ալումյանը:

«Հնարավոր չէ ինչ-որ զուգահեռներ անցկացնել, որ ասեն՝ տեսեք, այ այսպիսի գործով այսպիսի բան է եղել, եւ Եվրոպական դատարանը այդտեղ ճանաչել է մարդու իրավունքների այսպիսի խախտում: Փորձում ենք կոլեգաներիս հետ հիշել, իսկ Եվրոպական դատարանը քննել է մի այնպիսի գործ, որը կարող է սրա նման լինել, որը իր խախտումների ծավալով, բազմազանությամբ ու խախտումների կոպտությամբ նման լիներ այս գործին։ Ես չեմ կարողանում հիշել Եվրոպական դատարանի մի վճիռ, որտեղ այսպիսի բան նկարագրված լիներ»:

Քոչարյանի փաստաբաններից Ռուբեն Սահակյանն էլ եւս մեկ անգամ ընդգծեց,  որ Սահմանադրության մեջ կա նորմ, որ ՀՀ նախագահը իր կարգավիճակից բխող գործողությունների համար անձեռնամխելի է:

«Կոպիտ կհնչի, բայց օրենքով ասված է՝ ինչ կանես, արա առանց վախենալու: Այն գործողությունները, որոնք բխում են քո կարգավիճակից, դու իրավունք ունես անելու՝ արտակարգ դրություն մտցնելու»,-նշեց պաշտպանը: