Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկաններն ու ջրցանները վալս էին պարում (տեսանյութ)

Հասարակություն
dancing police

Ոստիկանական զորքերի հանդիսավոր երթերից հետո երաժշտության ներքո սկսվեցին ցուցադրական վարժություններ. սկզբում հանդես եկան հատուկ նշանակության ջոկատները՝ ցուցադրելով ձեռնամարտի վարժություններ՝ մարտական դիրքում մարտական հերթապահություն իրականացնող ոստիկանական ուժերի գործողությունները հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի հանդիպելիս, որոնք ուղեկցվեցին պայթյուններով։

Դիվերսիոն ուժերին դիմագրավում էին ոստիկանական ուժերը կառուցված բարիկադների հետևից՝ վնասազերծելով նրանց։

Այնուհետև ցուցադրվեց զրահապատ փոխադրիչի վնասեզերծումն ու գրավումը՝ ուղեկցվելով պայթուցիկ միջոցների կիրառմամբ։ ՈԶ հատուկջոկատայինները, մոտենալով զրահապատ փոխադրիչին, պառկեցին գետնին, իսկ այնուհետև նրա տակով անցնելով՝ հակառակորդին վնասազերծելուց, գերեվարելուց հետո գրավեցին այն և հեռացան։

Վարժությունների ցուցադրումը եզրափակվեց մեքենաների վալսով՝ ջրցան մեքենայի, քաղաքացիական մարդատար մեքենաների, և ՈԶ համազգեստով վալս պարող 4 զույգի մասնակցությամբ։ Մարդատար մեքենաները շրջում էին ջրցան մեքենայի մոտակայքով, իսկ այն իր հերթին դրանց վրա ջուր էր շաղ տալիս։

Ցուցադրական վարժություններին հաջորդեց երգ-երաժշտությունը՝ ուղեկցվելով պարերով։