Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_1721
A A
Պաշտոնական

Զորակոչի ընթացքում պետք է բացառել կոռուպցիոն դրսևորումները. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է պաշտպանության նախարարության և զորակոչ իրականացնող բուժհաստատությունների զորակոչային հանձնաժողովների ներկայացուցիչներին:

Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել հրավերին արձագանքելու համար, այնուհետև նշել, որ ամեն տարի այս օրերին սկսվում է զորակոչի կազմակերպչական աշխատանքները, որպեսզի այն անցնի հնարավորինս հարթ, արագ և օբյեկտիվ:

«Ուզում եմ հատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ զորակոչը Ձեր կատարած ամենակարևոր գործառույթներից մեկն է, քանի որ դրա արդյունքում հայկական բանակ են զորակոչվում մեր քաղաքացիները, որոնք պետք է համապատասխանեն չափանիշների` սահմանված կառավարության որոշումներով»,- նշել է նախարարը:

Արսեն Թորոսյանը հատուկ շեշտել է, որ զորակոչային հանձնաժողովների աշխատանքը կարևոր է անել որակյալ և ճիշտ ժամանակին:

«Այսինքն, դա պարզապես չլինի ինչ-որ թղթերի գեներացիա, որոնք տրվում են մեր երիտասարդ տղամարդկանց ինչ-որ ամիսների, տարվա ընթացքում, այլ լինի նեղ մասնագիտական լուրջ փաստաթղթեր, եզրակացություններ, որոնք կլինեն պատշաճ ձևով ձևակերպված»,- ընգծել է նա: