A
A
Նույնիսկ զոքանչ չունեմ, որից կարող եմ կախվածության մեջ լինել. ԲԴԽ անդամի թեկնածու (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովում եզրափակիչ ելույթ ունենալով՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Գրիգոր Բեքմեզյանը նկատեց, որ հետագայում որևէ կերպ կախված չի լինելու այն ուժից, որն իրեն առաջադրել է ԲԴԽ անդամի պաշտոնում:
«Նույնիսկ զոքանչ չունեմ, որից կարող եմ կախվածության մեջ լինել: Հասկանում եք՝ ես ազատ մարդ եմ, և իմ ազատությունը ապահովում է նաև իմ սկզբունքայնությունը: Միակ բանը, որից ես կարող եմ կախվածության ունենալ՝ այս երկրի նկատմամբ սերն է»,- հայտարարեց Գրիգոր Բեքմեզյանը:
Բեքմեզյանի այս հայտարարությանը հաջորդեց պատգամավորների ծիծաղը:
Ազգային ժողովում ժամը 17:10-ից 18:10-ը տեղի կունենա Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի ընտրության քվեարկությունը: