Բացել լրահոսը Փակել լրահոսը
Artur Vanecyan nkar
A A
Հասարակություն

Այս համակարգը հեշտացնելու է աշխատանքը ՀԱՊԿ-ի շրջանակներում. Վանեցյան

Աժ-ում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված «Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն իր ելույթում  նշեց, որ համաձայնագրի հիմնական նպատակն է ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական անվտանգության հետագա զարգացումը և տեղեկատվական ոլորտում սպառնալիքների հակազդող մեխանիզմերի կատարելագործումը: Կողմերը տեղեկատվական անվտանգության տեխնոլոգիական ոլորտում իրականացնում են իրավական հիմքերի մշակում, համակարգչային միջադեպերի ու դրանց հետևանքների վերացում: Նախարարը նաև ավելացրեց, որ նախագծի համար արդեն կա Ֆինանսների նախարարության եզրակացությունը, և այժմ  ԱԺ-ի կողմից ենթակա է վավերացման և հավելեց, որ այն ՀՀ-ի պետական բյուջեի համար առաջացնելու է հավելյալ ֆինանսական պարտավորություններ։

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, դիմելով ԱԱԾ պետին, նշեց, որ համաձայնագիր պետք է վավերացնել, սակայն կարևոր հարց է առաջանում՝ քանի որ ՀԱՊԿ անդամ պետություններ կան, որոնք այլ իսլամական պետության անդամ են, և  հնարավո՞ր  է, որ նրանք Ադրբեջանի հետ ունեն նմանատիպ համաձայնագրեր։

Պարոն Վանեցյանը պատասխանեց ՝այն լոկալ համակարգ է, որը օգտագործվելու է կոնկրետ ՀԱՊԿ պետությունների կողմից, և այլ երկրների կողմից այս համակարգի մեջ ներթափանցելու հնարավորություն չկա։

«Ինչ վերաբերում է Ձեր մտագոհությանը, որ կարող է այլ երկիր օգտվել՝ դա փակ սիստեմ է, որտեղ չեն կարող ներթափանցել այլ օգտատերեր, բայց եթե լինի կողմերից մեկի լուռ թուլտվությունը, պետք է բացառենք:

Պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ավելացրեց, որ ՀԱՊԿ պետություններից շատերը ունեն բարեկամական հարաբերություններ, որոնք  են մեր երաշխիքները այս առումով:

Արթուր Վանեցյանը նշեց, որ մենք սևեռվում ենք, որ Ադրբեջանը կարող է ազդեցություն ունենալ, բայց Ադրբեջանի ներազդեցություն և տեղեկատվության արտահոսք չի կարող լինել, քանի որ վերաբերվում է ՀԱՊԿ-ի շրջանակներում անդամ պետությունների միջև տեղեկատվական անվտանգության ապահովմանը և չի վերաբերվում ՀՀ-ում ներքին համակարգերի հետ:

Տաթևիկ Հայրապետյանը ավելացրեց,  որ ՀԱՊԿ-ը հանդիսանում է նաև  անվտանգությունը ՀՀ-ի համար ապահովող կարևոր մարմին:

Մանե Թանդիլյանը ճշտեց Արթուր Վանեցյանից, թե որոնք են այն մարմինները, որ պետք է ճշտեն, որ տեղեկատվությունը պետք է տրամադրվի, որը՝ ոչ և տեղեկատվության արտահոսքի դեպքում արդյո՞ք անվտանգության խնդիր չի առաջանա:

ԱԱԾ-ի տնօրենը պատասխանեց, որ տեղեկատվության տրամադրման համար որոշում է կայացնելու պաշտպանության նախարարությունը, որոշ չափով նաև՝ ԱԳՆ-ն և ԱԱԾ-ն:

Եւ ավելացրեց, որ այս համակարգը հեշտացնելու է աշխատանքը ՀԱՊԿ-ի շրջանակներում.

«Ցանկացած արտահոսք ոչ ցանկալի երևույթ է, բայց չեմ կարծում, որ կլինեն նման երևույթներ, որ կսպառնան Ազգային անվտանգությանը»: