Բացել լրահոսը Փակել լրահոսը
1
A A
Հասարակություն

Հրայր Թովմասյանն ու ՌԴ դեսպանը անդրադարձել են Հայաստանի դատաիրավական համակարգին առնչվող խնդիրներին

2019 թվականի հունիսի 19-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել էր Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ վերջինիս նախաձեռնությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանադրական արդարադատության ոլորտում հայ-ռուսական համագործակցության հարցերին։ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դեսպանին տեղեկություններ է ներկայացրել 2019 թվականի մայիսին իր գլխավորած պատվիրակության Սանկտ Պետերբուրգ կատարած այցի մասին, որը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահի հրավերով։

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի դատաիրավական համակարգին առնչվող խնդիրներին և այլ հարցերի։