Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ես չգիտեմ` Սորոս ասելով ի՞նչ նկատի ունեն. նորանշանակ նախարարը՝ իր սորոսական լինել- չլինելու մասին (տեսանյութ)

Արդարադատության նորանշանակ և երիտասարդ նախարար Ռուստամ Բադասյանը կարծում է, որ իր ունեցած ստաժը բավարար է արդարադատության համակարգը ղեկավարելու համար: Դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու վարչապետի կոչի մեջ նախարարը դատարանների նկատմամբ ճնշում չի նկատել։

Ո՞ր մարմինը պետք է իրականացնի վեթթինգ, Ռուստամ Բադասյանը համոզված է՝ Բարձրագույն դատական խորհուրդը: Դատական համակարգում բարեփոխումների համար վեթթինգի կիրառումը բավարար չէ:

«Վեթթինգն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է սահմանված նպատակին հասնելու համար»,- նկատեց նա։

Անդրադառնալով այն տեղեկություններին, թե ինքը «Սորոսի» հիմնադրամից է «սնվել» և  Հայաստանում այդ հիմանդրամի պատվերով է հայտնվել գործադիրում, Ռուստամ Բադասյանն այսպես արձագանքեց. «Ճիշտն ասած, երևակայական կառույցների հետ երևակայական կապերը չեմ կարող մեկնաբանել։ Չգիտեմ, թե որտեղից են այդ խոսակցությունները և Սորոս ասելով ի՞նչ նկատի ունեն»:

Մանրամասները՝ տեսանյութում: