Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հրաման կա,՞ որ բոլոր զինծառայողներն իրենց կրծքին պետք է խաչ կրեն. հարց Տոնոյանին (տեսանյութ)

Արդյո՞ք նախարարի հրաման կա, որ բոլոր զինծառայողներն իրենց կրծքին պետք է
խաչ կրեն. հարցը խորհրդարանում բարձրաձայնում է «Իմ քայլի» պատգամավոր
Ռուստամ Բաքոյանը, հավելելով, որ եզդիները խաչապաշտ չեն, թեև ծառայում են
հայոց բանակում:

«Խաչերը եղել են մեր Վեհափառի նվիրատվությունները զինված ուժերին և
մենք ուղղակի կարգ ենք սահմանել, թե ինչպես հայ քրիստոնյա զինծառայողները
կրեն խաչերը: Եթե եղել են ինչ-որ այլևայլություններ մեր հրամանատարների
կողմից  եզդիների նկատմամբ, խնդրում եմ տվյալները փոխանցեք ինձ, շատ խիստ
կպատժվեն: Խտրականություն չի կարող լինել»,- պատասխանեց նախարարը: