Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0130463
A A
Հասարակություն

«Երանի կտայի, որ խփեին Հայաստանի սահմանին, ոչ թե Հայաստանի կենտրոնում»

Մարտի 1-ի   գործով տուժողի իրավահաջորդ Ռուզաննա Հարությունյանը դատարանում իր բողոքը ներկայացրեց։  Նրա որդին՝ Տիգրան Աբգարյանը, ծառայել է ներքին զորքերում: Մարտի 1-ին Տիգրանը գտնվել է Լեոյի փողոցի վրա, որտեղ էլ վիրավորում է ստացել:

«Ո՞վ եկավ, հասավ Լեոյի փողոց, սնայպերի գնդակով խփեց, իմ երեխու վիզը ջարդեց: Երեկոյան ժամը 19:30 որդուս տեսանք Օպերայի հրապարակում, մեզ ասաց, որ՝ կարող է մեզ տանեն զորամաս, ոնց որ ամեն ինչ վերջացել է: Մենք եկանք ամուսնուս հետ տուն, սակայն ժամը 21:30-ին Ռոբերտ Քոչարյանը հեռուստացույցով ելույթ ունեցավ և ասաց, որ մեր կողմից էլ զոհեր կան, սակայն  այդ ժամանակ իմ որդին կենդանի էր: Միայն դրա համար, որ կարողանար քաղաքում հատուկ դրություն մտցներ, նման հայտարարություն արեց: Ես 11 տարի ա՝ պայքարում եմ դրա համար, ո՞վ կար Լեոյի փողոցում, ինչի՞ համար իմ երեխուն խփեցին, որ ապացուցեին, որ զոհեր կան ու հատուկ դրություն մտցնեին քաղաքում»:

Մայրը վիրավորական է համարում այն փաստը, որ այս տարիների ընթացքում 10 զոհերի գործը չի բացահայտվել. «11 տարվա մեջ ոչ մեկի մտքով չանցա՞վ էս գործը բացել»:

Մարտի մեկին զոհված Արմեն Ֆարմանյանի հայրը, իր բողոքը ներկայացնելով , նշեց. «Ես երանի կտայի, որ խփեին Հայաստանի սահմանին, ոչ թե Հայաստանի կենտրոնում։ Ո՞վ էր իրավունք տվել նրանց, որ իմ 33 տարեկան տղայի կյանքը խլեն»:

Մահացած Դավիթ Պետրոսյանի մայրը՝ Ջեմմա Վարդումյանը, նշում է, որ իր որդին հեռախոսով նկարել է, թե ով է իրեն խփել, սակայն քննչականում հեռախոսը անհետացել է. ինքը պահանջել է, սակայն մերժել են:

«Դավիթ Պետրոսյանին սպիտակ Նիվայով կանչել են, տանեն հիվանդանոց, այն երեք անձնավորությունները, ովքեր կանչել են ցույցի տեղը: Նրանք գործից բացակայում են, չկան: Տարել են, հիվանդանոցում շպրտել, թողել, գնացել: Ամբողջ գիշեր մնացել է հիվանդանոցում անօգնական, հաջորդ օրը, ժամը մեկն անց կես նոր ես իմացել եմ, որ իմ տղան խփվել է: Առ այսօր գործի մեջ չկա, թե ովքեր տարան հիվանդանոց և թե ինչն էր պատճառը, որ ներքին զորքերի աշխատակիցը, երկու մետրից ճանաչելով, խփել է»,- ասաց նա: