Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ե՞րբ Երևանի ավտոմաքսատունը կտեղափոխվի Գյումրի (տեսանյութ)

Խորհրդարանական ընդդիմության պատգամավոր Մանե Թանդիլյանին հետաքրքրում է՝ Երևանի ավտոմաքսատունը ե՞րբ կտեղափոխվի Գյումրի, քանի որ երբ վարչապետը այցելել էր մաքսատուն, հանձնարարական էր տվել, որ այն տեղափոխվի Գյումրի:

Ի պատասխան պատգամավորի՝ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ յուրաքանչյուր հանձնարարական կյանքի կոչելու համար հատուկ ընթացակարգ և ժամանակ է պահանջվում: Այնուամենայնիվ՝ հարցը լուծման ճանապարհին է, վարչապետի խոսքով՝ Գյումրիում տեղն արդեն ընտրված է:

«Այնտեղ ընդարձակ գործառույթներ ունեցող մաքսային կայան կկառուցվի, որը մենք կոչում ենք արտաքին տնտեսական գործունեության կենտրոն»-, հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Սա դեռ ամենը չէ, Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է այդպիսի կենտրոն ունենալ նաև Սիսիանում: Նիկոլ Փաշինյանի պատասխանը չգոհացրեց Մանե Թանդիլյանին, նա հստակ ժամկետներ ցանկացավ լսել: Վարչապետը հավելեց՝ հասկանում է պատգամավորի մտահոգությունը, բայց առաջարկեց այնպիսի միջավայր չստեղծել, որ Կառավարությունը վախենա գաղափարներ հնչեցնելուց և հանձնարարականներ տալուց:

Մանրամասները՝ տեսանյութում: