Բացել լրահոսը Փակել լրահոսը
64576187_2267502126676537_3737731242515234816_n
A A
Հասարակություն

Իջևանում բարձրահարկ շենք կվերակառուցվի

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Սիրելի Իջևանցիներ, ուրախ եմ ձեզ հայտնել որ անկախությունից հետո առաջին անգամ Իջևան քաղաքում կվերակառուցվի բարձրահարկ շենք: Խոսքը Իջևանի սիրտը համարվող հայտնի նախկին հյուրանոցի մասին է, որը կդառնա բնակելի շենք:
Երկար բանակցությունների արդյունքում արտերկրում բնակվող ձեզ հայտնի գործարար Անդրանիկ Ղազարյանը որոշեց վերակառուցել այն, առաջին հերթին հաշվի առնելով այդ շենքի կարևորությունը և նշանակությունը Իջևանի քաղաքի համար:
Նախնական հաշվարկներով վերակառուցումը կավարտվի այս աշնանը:

Ներկա և սպասվող տարբերակները նկարները»: