Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Պահանջում են դեմ քվեարկել համահարթեցման նախագծին. նստացույց ԱԺ-ի դիմաց (տեսանյութ)

Ազգային ժողովի դիմաց նստացույց էին իրականացնում «Ահազանգ» նախաձեռնության անդամները։

Նրանց պահանջը եկամտային հարկի համահարթեցման ծրագրին առաջին ընթերցմամբ կողմ քվեարկած պատգամավորների ձայների «հետ վերադարձն» է, որպեսզի նախագիծը օրենքի ուժ չստանա։

Նախաձեռնության անդամների կարծիքով՝ համահարթեցման օրենքի ընդունումը բյուջեի ճեղքման պատճառ կհանդիսանա և կհանգեցնի տարբեր ապրանքատեսակների  թանկացմանը։

Նախաձեռնության համակարգող խմբի անդամ Քրիստինե Վարդանյանը ներկայացնում է պահանջներ, որոնք և՛ բաց նամակի տեսքով, և՛ ֆեյսբուքյան հայտարարությամբ տարածել են.

«Նվազագույն սպառողական զամբյուղի չափով՝ չհարկվող շեմ սահմանել»,- առանձնացրեց Քրիստինե Վարդանյանը ներկայացվող պահանջներից։

Մանրամասները՝ տեսանյութում