Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ի՞նչն էր խանգարում Քոչարյանին վարվել Լեւոն Տեր-Պետրոսյանի պես. Սարգիս Քլոյան (տեսանյութ)

Մարտի մեկի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, միանալով Սեդա Սաֆարյանի բողոքին, նաեւ հայտարարությամբ հանդես եկավ։ Նա նշեց, որ տուժողների իրավահաջորդներից միակ մարդը ինքն է եղել, որ մարտի մեկին եղել է Մյասնիկյանի արձանի մոտ, երբ որ սկսեցին ռմբակոծել Երեւանը։

«Այնուհետեւ սադրիչները ջարդուփշուր արեցին Մոսկվայի տունը՝ դրանով փորձելով ցույց տսլ, որ շարժումը հակառուսական քաղաքականություն է տանում»։

«Երեկոյան 9-ին սադրիչները՝ մոտ հազար հոգի, երիտասարդներին տարան կրակի բերան, նրանց բերել էին Արտաշատից, էջմիածնից, Աբովյանից, Սյունիքից։ Ես ժամը 9-ին, անց տաս զանգեցի իմ տղային, մի աղջիկ պատասխանեց ու ասաց, որ իրեն տեղափոխել են վիրահատարան»,- ասաց Սարգիս Քլոյանը։

Այնուհետեւ նա ասաց, որ քննիչի մոտ գրավոր գրել է, թե ով է սպանել իր տղային եւ Տիգրան Խաչատրյանին։ Հիշեցնենք, որ ե՛ւ Գոռ Քլոյանը, ե՛ւ Տիգրան Խաչատրյանը սպանվել են Չերյոմուխայի կրակոցից։ Այնուհետեւ, անդրադառնալով այն հայտարարությանը, որ իբրեւ թե այդ օրը ընդդիմությունը կրակել է, Քլոյանն ասաց, որ ընդդիմության ձեռքին զենք չի եղել, եւ դա իրականությանը չի համապատասխանում։ Այնուհետեւ նա հարց հնչեցրեց, թե ի՞նչն էր խանգարում, որ Քոչարյանը հրաման տար չկրակել։ Եվ այստեղ նա հիշեցրեց 1996 թվականի հայտնի իրադարձությունները, երբ այդ ժամանակ ընդդիմությունը մտավ ԱԺ, կոտրեցին ԱԺ նախագահի եւ փոխնախագահի գլուխները, ինչից հետո, երբ Սերժ Սարգսյանը մտել է Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ եւ հարցրել է՝ կրակե՞ն, Տեր-Պետրոսյանն ասել է՝ ոչ, կրակեն միայն օդ։ Սարգիս Քլոյանը հարց հնչեցրեց, թե ինչն էր խանգարում Քոչարյանին նույն բանն անել, որ զոհեր չլինեին, եւ իրենք այստեղ չհայտնվեին։