Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-lJAdq2rYZZ
A A
Հասարակություն

Երեւանում թալանել են քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանին. Shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 18-ին, Երևանում թալանել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Թամամյանը դիմել է ոստիկանության կենտրոնական բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 16։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Կենտրոն վարչական տարածքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում իր BMW մակնիշի 03 NN 003 համարանիշի կայանված ավտոմեքենայի դռան ապակին կոտրել են և այնտեղից հափշտակել ձեռքի պայուսակը, փաստաթղթեր և այլ իրեր։ 

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում