Բացել լրահոսը Փակել լրահոսը
gagik-tsarukyan
A A
Հասարակություն

Գագիկ Ծառուկյանը կրկին չի ներկայացել հարցաքննության

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հունիսի 18-ին չի ներկայացել Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը։

Նշենք, որ այսօր  Ազգային  ժողովում լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ ծանուցագիրը ստացել է, սակայն չի ներկայանալու Քննչական կոմիտե։

«Դրա կարիքը չկա»,- ասել էր նա։

Ինչպես հայտնի է, Քնչական կոմիտեն հունիսի 15-ին երկրորդ անգամ ծանուցագիր էր ուղարկել ԲՀԿ ղեկավարին,  հրավիրելով նրան հարցաքննության՝ Աբովյանում քաղաքապետի ընտրության նախօրեին «Քաղաքացիական  պայմանագրի»  թեկնածուի  նախընտրական շտաբի պետի տան և մեքենայի հրկիզման գործով:

Քննչական կոմիտեն առաջին անգամ Գագիկ Ծառուկյանին հարցաքննության էր հրավիրել հունիսի 11-ին, սակայն,  Գագիկ Ծառուկյանը ծանուցագիրն  առձեռն ստանալուց հետո պատռել էր այն և չէր ներկայացել ՔԿ։