Բացել լրահոսը Փակել լրահոսը
HO
A A
Հարցազրույց Քաղաքականություն Տնտեսություն

Հարկային օրենսգրքի փոփոխությունները կխոչընդոտեն տնտեսական հեղափոխությանը. Մովսես Արիստակեսյան (տեսանյութ)

 Հայաստանում հռչակված տնտեսական հեղափոխությանը հասնելու համար երկու կարեւոր գործիքներ են բացակայում: Տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը գիտի, թե որոնք են դրանք:

 

 «Խոսքը անկախ դատական համակարգի մասին է, որը խոչընդոտում է տնտեսական հեղափոխության իրականացմանը, եւ օրենսդրական պատչաճ կարգավորումները: Ակնհայտ է, որ հարկային օրենսգիրքը, որը շատ լավ երեւույթ է, բայց այն մշակված էր քրեաօլիգարխիկ համակարգի շահերը սպասարկելու համար: Կոչ ենք անում չընդունել դա եւ փոխել դրա տրամաբանությունն ու գաղափարախոսությունը, որն ուղղված կլիներ բիզնեսի ազատ ձեռներեցության խթանմանը: Մեր կոչերին այդպես էլ նախորդ իշխանությունները չարձագանքեցին, կարծես թե նոր իշխանությունները փորձեցին շտկումներ մտցնել, բայց ինչպես հայտնի ասացվածքն է ասում՝ փորձեցին, որ լինի ավելի լավը, բայց ստացվեց ավելի վատը եւ ինչպես միշտ»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը:

 

Մովսես Արիստակեսյանը կոչ է անում ԱԺ պատգամավորներին դեմ քվեարկել Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին փոփոխությունների փաթեթին:

 

 Մանրամասները տեսանյութում: