Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0130444
A A
Հասարակություն

Վահե Գրիգորյանը Հրայր Թովմասյանի հետ աշխատանքը արդյունավետ է պատկերացնում

«Սահմանադրական փոփոխություններ չեմ կարող նախաձեռնել: Որևէ կարգավիճակով չեմ կարող դրա նախաձեռնությանը մասնակցել»,- ՍԴ դատավոր ընտրվելուց հետո ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Վահե Գրիգորյանը` պատասխանելով հարցին, թե Սահմանադրական փոփոխություններ հնարավո՞ր է նախաձեռնի:

Վահե Գրիգորյանն իր և Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի աշխատանքը արդյունավետ է պատկերացնում` ինչ կարգավիճակում և տևողությամբ էլ որ լինի:

Թե ի՞նչ կլինի ՄԻԵԴ-ի այն գործերի վիճակը, որոնց փաստաբանը Վահե Գրիգորյանն է, նա ասաց, որ Արարատ Միրզոյանին խնդրել է փոքր-ինչ հետաձգել իր երդման արարողությունը՝ մինչ որպես փաստաբան որոշ գործերից հրաժարվելը:

«Մոտ 80 գործերով մասնակցում եմ ՄԻԵԴ վարույթներին: Դրանց զգալի մասից արդեն դուրս եմ եկել վերջին օրերին, նախնական նամակներն ուղարկել եմ՝ դատարանին տեղեկացնելով: Խնդրել եմ ԱԺ նախագահին, որ հետաձգի իմ երդման արարողությունը, որ մինչ դա հասցնեմ ոչ միայն ՄԻԵԴ-ի, այլև Հայաստանի ներպետական դատարաններին, նաև՝ միջազգային քրեական դատարանին տեղեկացնել իրենց ցուցակներից դուրս գալու մասին»,-հայտնեց Վահե Գրիգորյանը: