Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Քոչարյանի գործով նիստը հետաձգվեց մինչեւ վաղը

Ռոբերտ Քոչարյանի  գործով դատը հետաձգվեց մինչեւ վաղը։ 

Հիշեցնենք, որ  Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել անձնական երաշխավորությունը, եւ որից  հետո վերաքննիչ բողոք է ներկայացրել դատախազ Պետրոս Պետրոսյանը, որը խնդրել է ընդունել իր բողոքը, բեկանել առաջին ատյանի կայացրած ակտը, կայացնել նոր դատական ակտ՝ որպես խափանման միջոց կիրառելով կալանավորումը։

Վերաքննիչ բողոք են ներկայացրել տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը եւ տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը։

Դատախազ Պետրոս Պետրոսյանն ասաց, որ իրենք ցանկանում են իրենց բողոքը ներկայացնել ամբողջական ծավալով, ինչը հնարավոր չէ ներկայացնել 15 րոպեում, քանի որ աշխատանքային օրն ավարտվում է։

Քանի որ դատախազները ցանկանում են ամբողջությամբ ներկայացնել իրենց դիրքորոշումը,  նիստը հետաձգվեց։