Բացել լրահոսը Փակել լրահոսը
170606-better-marriage-two-rings-se-258p_22986446d055b00a3afa5203fd330e9c.fit-760w
A A
Հասարակություն

Ամուսնություններն աճել են, ամուսնալուծությունները՝ նվազել

Արդարադատության նախարարության մամլո խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է.

«Լավ լուր N1: 
Ամուսնություններն աճել են, ամուսնալուծությունները՝ նվազել:

Արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում 2019 թվականի առաջին հինգ ամիսներին գրանցվել է 6 հազար 97 ամուսնություն, ինչը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 521-ով: 

2019 թվականի հունվարից մայիսն ընկած ժամանակահատվածում Արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում գրանցված ամուսնալուծությունների թիվը նվազել է 151-ով: 2019 թվականի առաջին հինգ ամիսներին գրանցվել է 1506 ամուսնալուծություն»: