Բացել լրահոսը Փակել լրահոսը
eaa3ee3611ecf33acf2d48892a6fd028
A A
Հասարակություն

Երևանում հայտնաբերվել են կեղծ թղթադրամներ պատրաստողն ու իրացնողը. Shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 17-ին, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցից՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտից, կեղծ փողեր պատրաստելու և իրացնելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու։

Պարզվել է, որ նա Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝42-ամյա Արթուր Փ.-ն է։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանների օպերատիվ տվյալները հավաստի են եղել և նրա մոտ հայտնաբերվել են մի քանի հատ 5000 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներ։ Ոստիկանները պարզել են, որ Արթուր Փ.-ի հետ մասնակից է Արմավիրի մարզի բնակիչ՝ 34-ամյա Բաբկեն Բ.-ն։ Ոստիկանները կարճ ժամանակ անց հայտնաբերում են նաև Բաբկեն Բ-ին, ով նույնպես բերման է ենթարկվում ոստիկանության կենտրոնական բաժին։

Արթուր Փ.-ն և Բաբկեն Բ-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել են։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում