Բացել լրահոսը Փակել լրահոսը
11111-n146740-1
A A
Հասարակություն

Վստահ եմ՝ որևէ մեկը չի կարող Վահե Գրիգորյանին զանգել կամ խնդրել. «Իմ քայլի» պատգամավոր (տեսանյութ)

Ազգային ժողովում շարունակվում է Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Վահե Գրիգորյանի ընտրության հարցի քննարկումը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, անդրադառնալով այն քննադատություններին, թե խմբակցությունը քաղաքական որոշում է կայացրել՝  Վահե Գրիգորյանին գործուղել է ՍԴ, հետո էլ կթելադրի, թե ինչ պետք է անի,ասաց.

«Ես վստահ եմ, որ որևէ մեկը չի կարող Վահե Գրիգորյանին որևէ հարցով զանգել կամ խնդրել, եթե դա դուրս է իրավական շրջանակներից»։

Հովհաննես Հովհաննիսյանի համար ՍԴ անդամի թեկնածուն անցել է քաղաքական ճնշումներով, չի ենթարկվել այդ ճնշումներին, գնացել է բանտ և մինչև օրս կանգնած է ամուր դիրքերում:

«Դուք պատկերացնո՞ւմ եք 2008թ. հետո փաստաբան, որը դուրս կգար այդ ռեժիմի դեմ։ Մատների վրա հաշված մարդիկ կարող են լինել, և այդ տեսանկյունից մենք պետք է հաշվի առնենք այդ հանգամանքը»,- դիմելով  գործընկերներին՝ ասաց պատգամավորը: