Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ԱԺ-ում ներկայացվեց Վահե Գրիգորյանի՝ որպես ՍԴ անդամի թեկնածությունը (տեսանյութ)

Այսօր ԱԺ-ում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը ներկայացրեց Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում ընտրվելու համար Հանրապետության նախագահի կողմից առաջադրված՝ Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

Նա տեղեկացրեց, որ Աժ-ի կողմից սույն  թվականի մայիսի 29-ին Հանրապետության նախագահի կողմից առաջադրված թեկնածուի չընտրվելուց անմիջապես հետո Հանրապետության նախագահը ևս մեկ անգամ հանդիպել է երկրի իրավական ոլորտի մասնագետների, իրավաբանական համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև անհատական զրույցներ ունեցել Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համար դիմած հավանական թեկնածուների հետ:

«Նրանց ընտրությունը, փաստորեն, սահմանափակված էր տվյալ պաշտոնին համապատասխանող ընդամենը մի քանի անհատ իրավաբանների շրջանակով, որից հետո միայն ԱԺ-ին է առաջադրվել Վահե Գրիգորյանի թկենածությունը»,-ասաց Էմիլ Տարասյանը: Այնուհետև նա ներկայացրեց Վահե Գրիգորյանի կենսագրությունը: