Բացել լրահոսը Փակել լրահոսը
39353_b
A A
Պաշտոնական

ԵԽ բարձրաստիճան պաշտոնյան՝ Նախագահականում (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի–Դրագոնիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թ. Գործողությունների ծրագրին, որի պաշտոնական մեկնարկի արարողությունը կայացել է այսօր:

Գաբրիելա Բատաինի–Դրագոնին նախագահ Սարգսյանին է ներկայացրել ծրագրի ուղղությունները՝ նշելով, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստակամ է աջակցություն ցացաբերել Հայաստանի իշխանությունների նախաձեռնած բարեփոխումներին:

Նախագահ Սարգսյանը գնահատելի է համարել Եվրոպայի խորհրդի շարունակական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում: Նա միաժամանակ ընդգծել է, որ բարեփոխումների վերջնական նպատակը քաղաքացիների վստահության ձևավորումն է այդ ինստիտուտների նկատմամբ: