Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ինչո՞ւ ՔՊ-ականները չընտրեցին կանանց (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նոր վարչության ընտրության արդյունքները  կանխատեսելի էր պատգամավոր Գայանե Աբրահամյանի  համար: Մտահոգիչ է միայն նոր կազմում կանանց քիչ ներգրավվածությունը, 21 անդամից միայն 2-ն են կին: Գայանե Աբրահամյանի կարծիքով, սա արտացոլում է հասարակական ընկալումները:

«300-ից ավելի պատվիրակները եղել են տարբեր արժեքների, տարբեր ընկալումների մարդիկ և արդյունքը սա է: Մենք ունենք ոչ միայն կուսակցության ներսում, այլև հասարակության հետ աշխատանքի խնդիր՝ մանկապարտեզից սկսած այս ընկալումը փոխելու համար»,- ասաց պատգամավորը:

ՔՊ վարչության նոր կազմում Սասուն Միքայելյանը չկա, մինչդեռ, նա նախորդ վարչության նախագահն էր, սա մտահոգվելու առի՞թ է, հետաքրքրվեցինք պատգամավորից:

«Ես կարծում եմ՝ ոչ, ընդհակառակը, սա հենց կուսակցության զարգացման պրոցես է: Կարծում եմ, նոր կազմ լինելը պետք էր, որովհետև մեկ կամ երկու տարի առաջվա համեմատ, բոլորվին այլ պրոցեսներ են տեղի ունեցել  և դրանց արտացոլումը պետք է երևար վարչության մեջ: Արժեքային հսկայական տարբերություն է այստեղ  և արժեքային տարբերութունը նաև այդկերպ է արտացոլվել, ինչը լավ է»,- պատասխանեց Գայանե Աբրահամյանը:

Պատգամավորը համոզված է՝ այսօրվա Հայաստանում ՔՊ-ն անելիքներ շատ ունի:  

«Եթե ես լինեի կուսակցության անդամ, ես շատ ավելի հստակ տեսլական կունենայի այդ անելիքների համար: Կարծում եմ, որ  կարևոր է կուսակցաշինության պրոցեսը իրականացնելը  թափանցիկ տրաբանությամբ, ինչը նաև իրականացվել է ընտրություններով: Կարծում եմ, որ այնտեղ  ներկայացված են այնպիսի մարդիկ, որոնք ունեն տեսլական և վստահեմ, որ այն հաջողությամբ իրականացվելու է»:

Գայանե Աբրահամյանը իրեն չի պատկերացնում որևէ կուսակցության կաղապարների մեջ:  ՔՊ անդամ չլինելը հետևյալ կերպ նա մեկնաբանեց:

«Ես երբեք չեմ գնում այնտեղ, որի պահանջը այս պահին շատ կա, իսկ այս պահին այնտեղ գնացողները շատ-շատ են: Երբ որ չի լինի, այն ժամանակ գուցե մտածեմ, մտնեմ»:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն անցկացրեց 5-րդ համագումարը, որի ընթացքում ընտրվեց նոր վարչություն, վերահսկող հանձնաժողովի անդամներ  և վարչության նախագահ:

 

Մանրամասները՝ տեսանյութում: