Բացել լրահոսը Փակել լրահոսը
39363_b
A A
Պաշտոնական

Սարգսյանը ԱՄԷ -ի պաշտոնյային ասել է, որ եկել է գործնական քայլերն ավելացնելու ժամանակը:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հանդուրժողականության և խաղաղության համաշխարհային խորհրդի նախագահ, Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի անդամ Ահմադ բին Մուհամմադ Ալ-Ջարուանիին: Նա Հայաստանում է՝ Հանդուրժողականության և խաղաղության համաշխարհային խորհրդին Հայաստանի Ազգային ժողովի հնարավոր անդամակցությանն առաջարկություն ներկայացնելու առաքելությամբ:

Հանդուրժողականության և խաղաղության համաշխարհային խորհրդի գործունեությունը հիմնականում ուղղված է սոցիալական և մարդասիրական ոլորտներին առնչվող համընդհանուր հիմնախնդիրներին:

Ողջունելով Ահմադ բին Մուհամմադ Ալ-Ջարուանիին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ մեր պետությանը հոգեհարազատ են այն ուղղությունները, որոնցով զբաղվում է կառույցը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-էմիրաթական բարեկամական հարաբերություններին: Ընդգծելով երկկողմ փոխգործակցությունն ընդլայնելու բարի կամքը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ եկել է գործնական քայլերն ավելացնելու ժամանակը: