Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed
A A
Հասարակություն

Ընկերներն ու համախոհները հարգել են Իգոր Մուրադյանի հիշատակը (տեսանյութ)

Մեկ տարի առաջ այս օրը 61 տարեկանում կյանքից հեռացավ 1988-ի շարժման ներշնչող և առանցքային դեմք, Հայոց ազգային-ազատագրական պայքարի նորագույն փուլի առաջամարտիկ, «Ղարաբաղ» կոմիտեի համակարգող Իգոր Մուրադյանը:

Քաղաքական և գաղափարական գործիչը իր վերջին հանգրավանը գտավ Եռաբլուր զինվորական պանթեոնում, որտեղ այսօր իր հիշատակը հարգեցին նրա ընկերներն ու համախոհները: