Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport-aronyan
A A
Հասարակություն

Լեւոն Արոնյանը հիշել է՝ ինչպես խաղաց Պետրոսյանի նման

Լեւոն Արոնյանի գրառումը

Տիգրան Պետրոսյանը այսօր կլիներ 90 տարեկան:


Խաղացողի բացարձակ առեղծված, ով հավասարապես տաղանդավոր էր խաղի բոլոր բնագավառներում, բայց նախընտրում էր մի տեսակ քնկոտ խաղ ցուցադրել, ապա պայթեցնել այն հանկարծակիի բերելով զգոնությունը կորցրած մրցակիցներին: Չափազանց մրցունակ և միևնույն ժամանակ պրագմատիկ: Նրա եզակիությունը ստիպում է ինձ հաճախ վերադառնալ նրա խաղերին:

Պետրոսյանի հետ կապված իմ առաջին հիշողություններից մեկը այն է, որ, վերադառնալով Պիոներների պալատից, մայրիկին պատմեցի, որ խաղացել եմ Պետրոսյանի նման, քանի որ Անգլիական սկզբնախաղով էի սկսել: Ես 9 տարեկան էի և ինչպես դասարանից շատերը Երկաթե Տիգրանի  « Стратегия надежности» գիրքի հպարտ սեփականատերերից էի։