Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Մելիքգյուղցիները ակցիա էին իրականացնում կառավարության դիմաց (տեսանյութ)

Արագածոտնի մարզի Մելիքգյուղ համայնքի 7 կմ երկարություն ունեցող գլխավոր ճանապարհը վերանորոգման կարիք ունի։

Մելիքգյուղի մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին կառավարության դիմաց։ Ակցիայի մասնակիցներից Արամ Տոնոյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ այստեղ են հավաքվել, որպեսզի դիմեն վարչապետին՝ ճանապարհների վերանորոգման խնդրի լուծման համար։

Նրանց հետ հանդիպեց Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը։

Ակցիայի մասնակիցներից Կարեն Ավետիսյանը հանդիպումից հետո ասաց, որ Ղազարյանը խոստացավ  խնդրի վերաբերյալ տեղեկացնել Նիկոլ Փաշինյանին և մինչև շաբաթվա վերջ պատասխանել։

Մանրամասները՝ տեսանյութում