Բացել լրահոսը Փակել լրահոսը
qaxaqapetaran
A A
Հասարակություն

Քաղաքապետարանը վերելակների նոր խմբաքանակ ձեռք բերելու համար մրցույթ է հայտարարում

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Քաղաքապետարանը վերելակների նոր խմբաքանակ ձեռք բերելու համար մրցույթ է հայտարարում:

Պիլոտային ծրագիրը նախորդում է վերելակների համընդհանուր թարմացմանը:

Եվս մեկ-երկու լուր՝ քաղաքապետարանի շաբաթնամուտի անցուդարձից.

Անցած շաբաթվա ընթացքում պատվաստվել և ստերջացվել է շուրջ 100 թափառող շուն:
Թափառող շների հետ կապված հարցերի դեպքումք զանգեք  (011) 51-45-39:

Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում տարածքն ազատվել եւ բարեկարգվել է: Այստեղ կձևավորվի կանաչ գոտի:

Շիրակի փողոցի արտաքին լուսավորության ցանցն ամբողջությամբ արդիականացվէլ է: Առաջիկայում լուսադիոդային լուսատուներկտեղադրվեն նաեւ Բաբաջանյան փողոցում: Նախատեսվում է շուրջ 620 նատրիումային լուսատուի փոխարեն տեղադրել ժամանակակից, էներգախնայող շուրջ 350 լուսադիոդային լուսատու, ինչի արդյունքում կտնտեսվի շուրջ 60% էլ. էներգիա:

Ամփոփելով Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ կատարած այցի արդյունքները՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ համատեղ նոր ծրագրերի իրականացման համար կստեղծվի աշխատանքային խումբ»: