Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ինչով է պայմանավորված Սասուն Միքայելյանի՝ վարչության կազմում չընդգրկվելը՝ ըստ Արարատ Միրզոյանի (տեսանյութ)

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը բացառում է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ գրոհ է իրականացվում: Ինչպես նախկին նախագահը, վարչապետը և այլ պաշտոնատար անձինք են հրավիրվում հարցաքննության, այնպես էլ ԲՀԿ ղեկավարն է հրավիրվել, ասում է նա։

«Ի վերջո, օրենքը բոլորի համար է, և օրենքի առաջ բոլորը հավասար են: Եթե որևէ գործի քննության շրջանակում իրավապահ մարմինը անհրաժեշտություն է գտնում հրավիրել՝ տեղեկություններով կիսվելու համար, ապա այդ մարդը պարտավոր է գնալ և իր կարծիքն ասել»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Անդրադառանալով երեկ տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նոր վարչության ընտրություններին՝ ԱԺ փոխխոսնակն ասաց, որ իր համար որոշ անդամների ընտրությունը սպասելի էր, որոշներինը՝ ոչ: Սուրեն Պապիկյանն էլ, նրա խոսքով, լավ թեկնածու էր վարչության նախագահի համար:

Սասուն Միքայելյանի՝ վարչության կազմում չընդգրկվելը Արարարտ Միրզոյանը ոչ մի բանի հետ չի պայմանավորում: Դիտարկմանը, թե հնարավո՞ր է՝ դա պատասխան լիներ Սասուն Միքայելյանին, կապված՝ Աբովյանի քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանին չաջակցելու հետ, Արարատ Միրզոյանը վրդդովվեց և ընդգծեց, որ ամեն ինչի մեջ «7 հարկանի պատճառներ» փնտրել պետք չէ:

«Այստեղ վիրավորական բան կա, այսինքն՝ նշանակում է՝ այս ընտրության արդյունքը կանխորոշված էր ինչ-որ իքս մարդու, ենթադրաբար Նիկոլ Փաշինյանի կողմից, և քանի որ ինչ-որ պահի չի գոհացրել Նիկոլ Փաշինյանին կամ այլ խմբի, որը «ասոբի պրիբլիժոննի կ իմպերատորու», իրենք որոշել են, որ Սասուն Միքայելյանը չպիտի լինի, և բոլոր պատվիրակներին ասել են՝ այսպես կքվեարկեք: Սա՞ է ամբողջը»,- եզրափակեց նա: