Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0130415
A A
Հասարակություն

Փարաջանովի երկիրը պետք է լավ օրինակ ծառայի մյուսներին. ԵՄ դեսպան (տեսանյութ)

Ազգային ժողովի Կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում տեղի են ունենում լսումներ՝ Կինոյի ոլորտում օրենսդրական հնարավոր լուծումների վերաբերյալ:

Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի կարծիքով՝ Հայաստանում կինոյի մասին օրենք ունենալը անհրաժեշտ և հրատապ է: Հանձնաժողովի ստեղծումից ի վեր՝ քննարկումներ են եղել կինոյի ոլորտի ներկայացուցիչների հետ:

«Ակնկալվող օրենքը կկարգավորի և կհեշտացնի կինոարտադրության, հայկական կինոյի տարածման ոլորտներում գործունեությունը»,- ասաց Մխիթար Հայրապետյանը:

Կինոյի վերաբերյալ լսումներին ներկա է նաև Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին, որը նշում է՝ Եվրամիությունը որոշել է աջակցել այս նախաձեռնությանը հետևյալ պատճառներով:

«Առաջին՝ մենք գտնում ենք, որ մշակույթը հզոր գործիք է Հայաստանի համար, որը ոչ միայն կարող է բարձրացնել Հայաստանի իմիջը, այլև ներդրում կատարել տնտեսության զարգացման գործում: Երկրորդ՝ մենք կարծում ենք, որ կինեմատոգրաֆիան այն ոլորտներից մեկն է, որտեղ Հայաստանն ունի ներուժ և որը պետք է վերականգնվի: Փարաջանովի երկիրը պետք է լավ օրինակ ծառայի մյուսներին: Երրորդ՝ մենք ուզում ենք աջակցել Հայաստանի մասնակցությանը Եվրամիության, այսպես կոչված, «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին,- ընդգծեց դեսպանը: