Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Մեր արժեքները կատարելապես տարբերվում են նրանից, ինչ ինքն ուներ և ինչ որ ինքն է գործադրել. Ա. Միրզոյանը՝ Ռ. Քոչարյանի մասին (տեսանյութ)

Դիրքեր, ինտրիգներ Քազաքացիական պայմանագրում նման բաներ չկա: Այսօր ՔՊ համաժաղովի ընդմիջման ժամանակ անդրադառնալով ՔՊ-ում իր դիրքերը զիջելու մասին խոսակցություններին՝ ասաց  ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Խոսելով նաև ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի` ծանուցագիրը պատռելու մասին, Արարատ Միրզոյանն ասաց, որ լավ չի արել, որ պատռել է, բայց հուսով է, որ  Գագիկը Ծառուկյանը կվերանայի իր մոտեցումը և  կներկայանա նշված վայր, նշված ժամին:

 Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի դատարանում արած սպառանալից  հայտարարություններին՝ մասնավորապես իր վրա գործ կարելու մասին՝ Արարատ Միրզոյանն ասաց, որ դատարանի հասցեին սպառնալիքներն անընդունելի են, ով ուզում է լինի իսկ «գործ կարելու» մասին՝ ասաց.

«Քաղաքական հայտարարություն պիտի անեմ, կրկին չխառնվելով իրավական գործընթացին՝  պարոն Քոչարյանը, երևի թե առաջնորդվում է այն սկզբունքներով ինչով ինքն էր  առաջնորդվում պաշտոնավարելիս: Նա երևի չի հասկանում, որ մեր մեթոդները, մեր արժեքները կատարելապես տարբերվում են նրանից,  ինչ ինքն ուներ և ինչ որ  ինքն է գործադրել»,- ասաց Արարատ Միրզոյանը: