Բացել լրահոսը Փակել լրահոսը
urixanyan
A A
Պաշտոնական

Տիգրան Ուրիխանյանը առաջարկում է որևէ ենթադրություն չանել

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հաղորդագրություն է տարածել.

Հաշվի առնելով լրատվամիջոցներով տարածվող մեկնաբանությունները 
հայտարարությանս վերաբերյալ, առաջարկում եմ որևէ ենթադրություն չանել։ 

Հատուկ նշում եմ, որ ԲՀԿ ղեկավարի նկատմամբ ունեմ միմիայն հարգանքի, 
բարեկամական զգացում, որևէ կոնֆլիկտի մասին խոսակցությունները ծիծաղելի են, 
իսկ իմ որևէ այլ թիմի կամ մարդկանց հետ հնարված կապերի մասին 
հրապարակումները ոչ միայն գոյություն չունեն, այլև չեն կարող գոյություն 
ունենալ։

Իմ միակ կապը ժողովրդի հետ է։ Իրադարձություններն իրենք հընթացս կթելադրեն 
արձագանքելու ժամանակագրությունը։

Ամեն ինչ առջևում է։

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։