Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Երևանում մեկնարկել է «Look around» Գիտության փառատոնը. մուտքն ազատ է

Հունիսի 15-ին Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանում մեկնարկել է «Look around» Գիտության փառատոնը՝ գիտությանը և գիտելիքներին նվիրված ընտանեկան տոն։ Փառատոնի կազմակերպիչն է «Ռոսատոմ» Պետկորպորացիան։

Միջոցառման մուտքն ազատ է, և բոլոր ցանկացողները կարող են այցելել թեմատիկ գոտիներ, նկարահանել զվարճալի «ռենտգեն նկարներ», կառուցել տիեզերանավ, խաղալ ատոմային կլասիկներ և մասնակցել այլ հետաքրքրաշարժ խաղերին և ինտելեկտուալ մրցույթներին։ Օրվա ընթացքում հյուրերին սպասվում են գիտության ամենաառաջադեմ ուղղությունների նվիրված թեմատիկ գոտիներ, ինչպես նաև ինտելեկտուալ-զվարճալի խաղեր։ Փառատոնի շրջանակում հայաստանցի և ռուսաստանցի դասախոսներ կկարդան գիտահանրամատչելի դասախոսություններ, որոնք թուլ կտան խորասուզվել գիտության հետաքրքիր աշխարհ։

Ողջունելով մասնակիցներին և հյուրերին, Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյան ընդգծեց, որ նման միջոցառումները նպաստում են գիտելիքի հանրայինացմանը, ավելի մոտիկից ծանոթացնում գիտությանը, քանի որ նույնիսկ ամենասովորական առարկաներ կարելի է տեսնել նորովի։ «Հուսով եմ, որ մեր փառատոնը կնպաստի, որ երիտասարդները ավելի լավ գիտակցեն ժամանակակից կրթություն ստանալու կաիևորությունը, ինչը նրանց թույլ կտա հետագայում դառնալ պահանջված մասնագետներ», - նշես նա։

Բացմանը ներկա էին ՀՀ ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանան Մարուխյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության դրամավարկային եւ դրամաշնորհային ծրագրերի վարչության պետ Վարդան Մարտիրոսյանը եւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ատոմային էներգետիկայի վարչության պետ Արտյոմ Պետրոսյանը, Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը, ԱԷԿ-ի առաջին ատոմակայանի տնօրեն, ատոմային էներգետիկայի վետերանների միության նախագահ Հայաստանի Հանրապետություն Սուրեն Ազատյան եւ ուրիշները:

Միջոցառման ծրագիր

 

10.30-11.00

Հյուրերի հավաք Պոլիտեխնիկակամ համալսարանի դիմացի պուրակում, մասնակիցների լուսանկարահանման գոտու աշխատանքների մեկնարկ

 

11.00-11.30

Գիտության փառատոնի հանդիսավոր բացում։

11.30-16.30

Թեմատիկ գոտիներ՝ միջուկային բժշկություն, ԱԷԿ-Ի գոտի, հավելյալ իրականության գոտի, ինտելեկտուալ-ժամանցային խաղեր, ռոբոտաշինության վարպետության դաս:

 

12.00-17.00

ՀՀ-ից ու ՌԴ-ից բանախոսների դասախոսություններ՝ գիտահանրամատչելի թեմաներով.

 

11։30-12։00 «21-րդ դարի տիեզերագնացությունը» - Դմիտրի Էպշտեյն, ֆիզմաթ.գ.թ, «Երիտասարդության աշխարհ» տիեզերական լաբորատորիայի ղեկավար։

12։15-12։45 «Ռադիոակտիվությունը շրջակա միջավայրում» - Օլգա Բելյաևա, ռադիոէկոլոգիայի բաժնի ղեկավար, ՀՀ ԳԱԱ

13։00-13։30 «Ինչպես ներթափանցել մարդու ուղեղ» - Աննա Խորուժայա, նյարդաբանության գիտական կենտրոնի բժիշկ, ռադիոլոգ, գիտական լրագրող։

13։45-14։15   «Էկզոմոլորակներ» - Դմիտրի Էպշտեյն, ֆիզմաթ.գ.թ, «Երիտասարդության աշխարհ» տիեզերական լաբորատորիայի ղեկավար։

14։30-15։00  «Միջուկային ֆիզիկայի զարգացման փուլեր» - Արաամ Գևորգյան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ, տ.գ.թ., դոցենտ

 

 

 

Տեղեկանք

Ռոսատոմն ու Հայաստանը սերտորեն համագործակցում են կրթաֆան ոլորտում։ Դպրոցականների և ուսանողների համար նախատեսված միջոցառումները Հայաստանում պարբերական բնույթ են կրում և ուղղված են գիտության ու կրթության հանրահռչակմանը։ «Lookaround» փառատոնը Երևանում անցկացվում է առաջին անգամ։

Միջոցառման գործընկերներ են հանդես գալիս ՀՀ-ի կրթական կազմակերպություններ, որոնց գլխավոր նպատակն է երեխաների մեջ սերմանել սեր դեպի գիտությունն ու գիտելիքները։

 

«Lookaround»-ի գործընկերներն են.

Երևանի «Փոքրիկ Էնշտեյն» գիտության մանկական թանգարանը, որն ինտերակտիվ շփումների միջոցով սեր է արթնացնում երեխաների շրջանում դեպի բնական գիտությունները։ Թանգարանում ներկայացված ցուցանմուշներն ունեն գործնական կիրառման նշանակություն թե՚ առօրյա կյանքում, թե՚ գիտության մեջ։ Թանգարանը գործում է ավելի քան 2 տարի և առաջինն է տարածաշրջանում։

«Այբ» կրթական հիմնադրամը, որը ստեղծվել է 2006 թվականին և ՀՀ-ի կրթական ոլորտի փորձագիտական հաստատություններից է։ Հիմնադրամի ծրագրերը յուրահատուկ են, ներառում են ազգային կրթական հարուստ ժառանգություն ու համաշխարհային փորձը։ Հիմնադրամի հիմնական գաղափարը՝ կրթության միջոցով մարդկային կյանքի և ՀՀ-ի ապագայի վերակազամավորումն է։