Բացել լրահոսը Փակել լրահոսը
tigran
A A
Հասարակություն

«Շատերն են երկար տխրելու». Տիգրան Ուրիխանյանը վայր է դնում մանդատը

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մեծարգո հայրենակիցներ, հայտնում եմ, որ եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը:

Պատճառների մասին կխոսեմ ավելի ուշ, վստահ եղեք`քիչ չի թվա,և շատերն են տխրելու ու շատ են տխրելու:

Տեղեկացնում եմ նաև, որ դադարեցրել եմ «Ճշմարտության պահը» հեռուստանախագիծը Կենտրոն TV եթերում: Հուսամ,որ ընդամենը հինգ թողարկմամբ կարողացա ձեզ ներկայացնել մակարդակով բանավեճի կուլտուրա:

Առջևում երկար ճանապարհ ունենք,վաղվա օրը լի է հաղթանակներով»: