Բացել լրահոսը Փակել լրահոսը
axves
A A
Պաշտոնական

Տեղեկություն է ստացվել, որ Վանաձորի բնակիչը «List.am» --ով աղվեսի ձագեր է վաճառել

Հունիսի 10-ին ոստիկանության Բազումի բաժնում տեղեկություն էր ստացվել Վանաձոր քաղաքի բնակիչ ոմն Նարեկի կողմից «www.List.am» էլեկտրոնային կայքում առցանց աղվեսի ձագեր վաճառելու մասին:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները պարզել են, որ Գուգարք գյուղի 78-ամյա մի բնակիչ իր տնամերձ հողամասում թակարդի միջոցով բռնել է աղվեսի 4 ձագ, որոնք պահում է տանը կից օժանդակ կառույցում:

Պարզվել է նաև Նարեկի ինքնությունը. Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակիչը հարազատական կապ չունի տարեց տղամարդու հետ և նրա հայտնած այն տեղեկությունները, որ աղվեսի ձագ է վաճառել Արարատի մարզի մի բնակչի, իրականությանը չեն համապատասխանում:
Նախապատրաստվում են նյութեր: