Բացել լրահոսը Փակել լրահոսը
1560529486_gyumri
A A
Մարզեր

Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հրաժարականի դիմում է ներկայացրել Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Վաղարշակ Մխիթարյանը: Նախկինում նա աշխատել է Շիրակի մարզի դատախազությունում՝ որպես դատախազի տեղակալ։

Վաղարշակ Մխիթարյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն, պատճառն առողջական խնդիրներն են: Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանի մամլո քարտուղար Սոնա Առաքելյանի փոխանցմամբ, մտադրություն կա համայնքի ղեկավարի տեղակալ նշանակել Գյումրու համայնքապետարանի կրթության բաժնի պետ Հայկ Սուլթանյանին։

Հայկ Սուլթանյանի թեկնածությունը համայնքի ղեկավարն առաջադրելու է առաջիկա օրերին կայանալիք ավագանու նիստին: