Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի բողոքի լսումը կրկին հետաձգվեց

Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության Առաջին ատյանի դատարանում, դատավոր Վաչե Մարգարյանի գլխավորությամբ, ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի և նրա կնոջ՝ Զարուհի Մեջլումյանի դատական նիստն ընդդեմ քննչական մարմնի հետաձգվեց՝ գործին առնչվող կողմ հանդիսացող «Ադեկվատ» ՀԿ-ի անդամ Նարեկ Մալյանի ներկա չգտնվելու պատճառով:

Նարեկ Մալյանը նիստից մեկ օր առաջ հեռախոսազանգի միջոցով տեղեկացվել է դատական նիստի մասին. վերջինը նշել է, որ չի կարող ներկայանալ դատական նիստին՝ պնդելով, որ հաջորդ դատական նիստի վերաբերյալ իրեն ծանուցվի իր կողմից նշված հասցեով:

Հաջորդ նիստը կկայանա 2019 թվականի հուլիսի 15-ին, ժամը 14:30-ին:

Հիշեցնենք, որ Զարուհի Մեջլումյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը անձի կամ նրա մերձավորի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ), 143-րդ հոդվածի (Մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ուղղակի կամ անուղղակի խախտելը), 144 հոդվածի (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածել) մասով: