Քոչարյանի պաշտպանը հորդորում է դատավորին ինքնաբացարկ ներկայացնել (տեսանյութ)
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Սևակ Թորոսյանը, Կարեն Մեջլումյանը և Արամ Օրբելյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել:
Պաշտպան Սևակ Թորոսյանի խոսքով՝ ազատության սկզբունքը և անմեղության կանխավարկածի սկզբունքը խախտված են:
«Դրսում մարդիկ բղավում և գործողություններ են կատարում, իսկ գործադիր մարմինը զանգում է դատավորին և ասում՝ կալանքը պիտի տաս՝ ուզես-չուզես, ի՞նչ պիտի անենք»,- ասաց պաշտպանը:
Պաշտպանը կասկած և անվստահություն հայտնեց դատավորի անաչառության և մասնագիտական պատրաստվածության վերաբերյալ: Նրա խոսքով՝ նման հանրային հնչեղություն ունեցող գործը չէր կարելի հանձնել փաստաբանների կողմից ցածր վարկանիշ ստացած դատավորի քննությանը:
Սևակ Թորոսյանը պահանջում է գործի վարույթը հանձնարարել ավելի բարձր վարկանիշ ունեցող, փաստաբանների վստահությանն ու գնահատանքին արժանացած, նրանց քվեարկությամբ կազմված վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականները զբաղեցրած դատավորներից մեկը:
Վերջում պաշտպան Թորոսյանը հորդորեց դատավորին ինքնաբացարկ ներկայացնել: