Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0426
A A
Հասարակություն

Շարունակվում է «Իգլա»-ի գործով դատական նիստը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, շարունակվում է «Իգլա»-ի գործով դատական նիստը։

Նիստի ընթացքում հրապարակվեցին օպերատիվ-հետախուզական գործողություններով կատարված ձայնագրություններ։

Հիշեցնենք, որ Երևանի Վճռաբեկ դատարանը 2018 թվականի հունիսի 15-ին բեկանել էր Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի և ընկերների վերաբերյալ վճիռն ու գործն ուղարկել առաջին ատյանի դատարան` նոր քննության:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Գործով մյուս մեղադրյալներ Սանասար Գաբրիելյանին, Արմեն Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:

Իսկ Կարեն Քոչարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Ժորա Զաքարյանին,  Դավիթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել հանցավոր ճանապարհով ստացված գույքը, դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելու և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն օժանդակելու համար: