Բացել լրահոսը Փակել լրահոսը
Region Capture
A A
Հասարակություն

Ինչ պայման է դրել ԲԴԽ անդամի թեկնածուն «Իմ քայլը» խմբակցության առաջ

Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Գրիգոր Բեքմեզյանի հետ «Իմ քայլը»  խմբակցության հանդիպումը ավարտվել է: Լրագրողների հետ զրույցում Գրիգոր Բեքմեզյանը նշեց, որ հանդիպումն արդյունավետ է անցել:

Հանդիպմանը քննարկվել են դատական համակարգի բարեփոխումների վերաբերյալ հարցեր:

Բարձրագույն դատական խորհուրդի անդամների հրաժարականները Գրիգոր Բեքմեզյանը պայմանավորում է նրանով, որ այդ մարմինը լավ չի աշխատել:

«Եթե իրենք հասկանային, որ արդյունավետ են աշխատել, չէր լինի հրաժարականների այս շարանը: Բացի այդ՝ չէր լինի դատարանների և  ԲԴԽ միջև կոնֆլիկտը»,- ասաց նա:

Գրիգոր Բեքմեզյանը մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցության առաջ պայման  է դրել, որ ԲԴԽ չի գնում որպես «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ, գնում է  որպես  ԱԺ-ից ընտրված անդամ: 

«Ինձ պետք է, որ Ազգային ժողովն աջակցի ինձ, որովհետև ես այնտեղ գնում եմ իրականացնելու ԲԴԽ անդամի լիազորությունները, որը պետք է լինի անկախ: Այն հանգամանքը, որ իշխանությունները չեն ազդում դատական համակարգի վրա, ինձ հույս է տալիս հավատալու, որ  հետագայում, եթե նշանակվեմ ԲԴԽ անդամ, իշխանությունները չեն փորձելու իմ վրա ազդել ինչ-ինչ որոշումների կայացման ժամանակ»,- նշեց նա՝ հավելելով.

«Եթե փորձ արվի իմ վրա ճնշում գործադրելու, ես առաջինն եմ դա ասելու։Ես թույլ չեմ տա, որպեսզի իմ հեղինակությունը ինչ-որ կերպ նսեմացվի»,- ասաց նա: