Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Նախարարությունը գումարը խնդիր չէր համարում. Արչի Գալենց (տեսանյութ)

Հայաստանի մասնակիցները Վենետիկի Բիենալեին ներկայանում են առանց ֆինանսական աջակցության։

Այս տարի Մշակույթի նախարարությունը խոստացել էր աջակցություն տրամադրել Բիենալեին Հայաստանի ներկայացուցիչ Սուսաննա Գյուլամիրյանին և առաջարկել էր այս տարի վերցնել ավելի մեծ տաղավար։

«Ֆինանսավորումը ընդհանրապես պարզ չէր, բայց նախարարությունը տիկին Ղարիբյանի կողմից վստահեցնում էր, թե՝ մի մտածեք, դրամը խնդիր չի», -ասում է գեղանկարիչ Արչի Գալենցը, ով վերջին 6 տարիների ցուցադրություններին ներկա է եղել։

Նրա խոսքով՝ Հայաստանը միշտ կազմակերպչական աշխատանքներում համակարգված չէ, քանի որ ամեն ինչը արվում է վերջին պահին։

Նրա խոսքով՝ տաղավարները տեխնիկապես հագեցվում են միայն ցուցահանդեսից մի քանի օր առաջ, այնինչ այդ աշխատանքները պետք է կատարվեն ամիսներ առաջ։

Վենետիկի Բիենալեն կարևոր մշակութային միջոցառում է, որ 2 տարին մեկ տեղի է ունենում։

 Այստեղ ամեն անգամ հանդես են գալիս 90-ից ավելի երկրներ,  որոնց տաղավարներում ներկայացվում են ազգային դիմագծերն ու առանձնահատկություն։

Հայաստանը 1995 թվականից ի վեր մասնակցում է այս միջոցառմանը։

Միջոցառմանը բոլոր երկրները մի քանի ամիս շարունակ նախապատրաստական աշխատանքներ են տանում։