Բացել լրահոսը Փակել լրահոսը
hracan-e1492069869884-1
A A
Հասարակություն

Ցանկացել է կրակել առնետին, վնասել է իրեն

Հունիսի 13-ին, ժամը 21.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ ոտնաթաթի վնասավածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Գետամեջ գյուղի 30-ամյա մի բնակիչ և հայտնել, որ իրենց բակում պատահաբար որսորդական հրացանով կրակել է ոտքին:

Մեկնած Նոր Հաճնի բաժանմունքի օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.40-ի սահմաններում, տղամարդն իր անվամբ հաշվառված որսորդական հրացանով տան կողքով անցնող ջրանցքի մոտ կանգնած առնետին ցանկացել է կրակել, սակայն լիցքավորման ժամանակ պատահաբար կրակել է իր ձախ ոտքի ոտնաթաթին:

Նշանակվել է ԴԲՓ:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր: