Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Զինծառայողը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արտյոմ Խաչատրյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։