Բացել լրահոսը Փակել լրահոսը
sahman-4
A A
Պաշտոնական

Հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայողը մահացու վիրավորում է ստացել

Հունիսի 13-ին` ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1999թ. ծնված Արտյոմ Վազգենի Խաչատրյանը:

            Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

            Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

 

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն